ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Անբնական ոչինչ չեմ տեսնում»

«Անբնական ոչինչ չեմ տեսնում»
12.05.2017 | 09:58

Մայիսի 9-ին շուրջ երկու հազար մարդ էր մասնակցում Սլավոնական համալսարանի և Հայ-ռուսական երիտասարդական միավորման կազմակերպած «Անմահ գունդ» երթին: Տեղին է նշել, որ վերջին շրջանում նախկին խորհրդային երկրներում Հաղթանակի օրը խեղաթյուրվում է, և ֆաշիզմը ներկայացվում է դրական տեսանկյունից: Ինչի՞ հետևանք է սա, արդյո՞ք նկատվում է Արևմուտքի ձեռքը` հարցրինք ՀՀ-ում ՌԴ դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻՆ, որը նույնպես մասնակցում էր երթին։

-Այնպիսի տպավորություն է, կարծես որոշ ուժերի կամ մարդկանց մեջ ամնեզիա է առաջացել, ամեն կերպ փորձում են թշնամանք մտցնել ժողովուրդների միջև,- ասաց դեսպանը։- Մենք գիտենք, թե ինչ գնով է խորհրդային ժողովուրդը նվաճել այս հաղթանակը։ Այն, ինչ կատարվում է այսօր Արևմուտքում, մասնավորապես` Լեհաստանում, Երկրորդ համաշխարհայինի հերոսներին նվիրված կոթողների պղծում, հեռանկարային քաղաքականություն չէ: Ճշմարիտ է ասված. «Մարդը, որը չի հիշում իր անցյալը, չունի ապագա»:
-Արդյո՞ք հերոսներին նվիրված հուշարձանների ոչնչացումը ֆաշիզմ չի հիշեցնում:
-Այո, դա այդպես է: Այդ ֆոնի վրա ինձ համար առավել հաճելի է, որ Երևանում հենց երիտասարդությունը կազմակերպեց «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» միջոցառումների շարքը: Մենք բոլորս ևս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում մեր նահատակներին, հիշում և առանձնակի կարևորում մեր վետերաններին: Եթե մեր երիտասարդությունը լավատեղյակ լինի պատմությանը, երբեք և ոչ ոք չի կարող նրան տեղահանել: Պետք է միշտ հիշել հայ ժողովրդի մեծ դերը ֆաշիզմի դեմ պատերազմում և ձեռք բերած հաղթանակում: Օգտվելով առիթից` կցանկանայի պատերազմի բոլոր վետերաններին շնորհակալություն հայտնել և խոնարհվել նրանց առջև, ովքեր իրենց առողջության և կյանքի գնով կերտեցին մեր այսօրվա ապագան: Շնորհավորում եմ Հայաստանի ողջ բնակչությանը այս տոնի առթիվ: Աստված բոլորին տա առողջություն, բարեկեցություն և, իհարկե, խաղաղ երկինք:
-Այսօր, ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա են հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կզարգանան դրանք, եթե Հայաստանը գնալով խորացնի կապերը Եվրամիության հետ:
-Ռուս-հայկական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և ես չեմ հոգնի կրկնելուց, որ այդ հարաբերությունները լավ օրինակ են մյուս երկրների համար: Մենք դրան հասել ենք մեր պապերի, ապուպապերի շնորհիվ, ովքեր միշտ նպաստել են այդ կապերի ամրապնդմանը, ձևավորել են փոխադարձ հարգանք և փոխըմբռնում: Այսօր մեր խնդիրն է այդ «կապիտալը» փոխանցել սերունդներին: Իհարկե, այդ բարձր մակարդակի ձևավորման գործում կարևոր դեր ունեն նաև մեր երկու պետությունների ղեկավարները: Իմ պաշտոնավարման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելել է երեք անգամ, Դմիտրի Մեդվեդևը` երկու անգամ, չհաշված այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը:
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի կապերի խորացմանը, ապա անբնական ոչինչ չեմ տեսնում: Յուրաքանչյուր երկիր, որը Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի անդամ է, ունի իր հստակ պարտավորությունները մյուս երկրների նկատմամբ: Մյուս հարաբերությունները կառուցվում են ոչ ի վնաս դաշնակից պետության:


Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ